Հայաստանի Հանրապետության նետաձգության ֆեդերացիա
Մեր մասին
Հայաստանի Հանրապետության նետաձգության ֆեդերացիան գործել է դեռևս 1969թ.-ից սովետական միության կազմում: ՀՀ անկախությունից հետո նետաձգության ֆեդերացիան 1993թ.-ից ընդգրկվել է միջազգային նետածգության ֆեդերացիայում։ 2009թ.-ին անց է կացվել եվրոպայի գավաթ, 2010թ.-ին անց է կացվել եվրոպայի երիտասարդների առաջնությունը, իսկ 2014թ.-ին եվրոպայի մեծահասակների առաջնությունը: ամեն տարի հհ-ում անցկացվում է <հայկի նետեր> միջազգային մրցաշարը, հհ երիտասարդների, պատանիների և մեծահասակների նետաձգության առաջնությունը, հհ նետաձգության ֆեդերացիայի առաջնությունը և գավաթը: ամն հայերի հովանավորությամբ 2023թ.-ից հհ-ում անց է կացվում արևմտյան հայաստանի գավաթը:

Հայաստանի Հանրապետության նետաձգության ֆեդերացիայի առօրյան

Ֆեդերացիայի գործունեությունը
հհ նետաձգության ֆեդերացիան հագեցած է նորագույն գույքով և հարմարություններով: Նետաձգության ֆեդերացիան ավելի քան պարզապես սպորտի վայր է և ամեն ոք հնարավորություն կունենա ցանկության դեպքում մասնակցել նետաձգության պարապմունքներին և ամեն քայլափոխի ձեզ հիանալի փորձառություններ են սպասվում: Այցելեք մեզ և ինքներդ ականատես եղեք: Բացի սպորտային խմբերից հհ նետաձգության ֆեդերացիան ունի նաև սիրողական խմբեր, որտեղ դուք կարող եք սիրողական մակարդակում զբաղվել նետաձգությամբ:
Մենք առաջարկում ենք մի շարք ծառայություններ: